Ինչպես սկսվեց հայհոյախառն ծեծկռտուքն ԱԺ-ում և ովքեր էին գլխավոր դերերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 10:59
Վնասվել է Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը
29.04.2026 | 10:46
Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը
29.04.2026 | 10:31
Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Չարլզ III թագավորի և Կամիլա թագուհու պատվին կազմակերպված ընդունելությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 10:20
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 29-ի դրությամբ
29.04.2026 | 10:12
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
29.04.2026 | 10:05
Հրդեհ Երևանի Տիչինայի փողոցում․ փրկարարները տարհանել են 10 քաղաքացու
29.04.2026 | 09:50
Թմրանյութի առցանց վաճառք և միլիոնների լվացում․ 3 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
29.04.2026 | 09:35
«Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցներ են զրկվել աշխատանքից հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար․ «Ականատես»
29.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 09:07
Հայաստանն ու Վրաստանը կհյուրընկալեն ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը
29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն այսօր զրկվեց անձեռնմխելիությունից, ԱԺ-ն բավարարեց նաև գլխավոր դատախազի միջնորդությունը՝ նրան կալանքի ներկայացնելու հարմար։ Բայց մինչ այդ Սարգսյանի ելույթն ԱԺ-ում հերթական սկանդալային միջադեպի առիթը դարձավ։

Նիստի պաշտոնական հեռարձակման տեսանյութից լսելի չէ, բայց ԱԺ-ի կուլիսներում քննարկվում էր, որ միջադեպը սկսվել է այն բանից, երբ Արթուր Սարգսյանի՝ իշխանականներին ուղղված «անթասիբ» լինելու ակնարկը իշխանականներին թասիբի է գցել, ու հակադարձել են։

Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ դահլիճից նկարահանված տեսանյութից նկատելի է, որ ձեռքերին ազատություն տալու հարցում կաշկանդված չէին ՔՊ-ական մի շարք պատգամավորներ՝ Նարեկ Գրիգորյանը, Հայկ Ցիրունյանը, Արեն Մկրտչյանը։ Ֆիզիկական բռնության սպառնալիքներ հնչեցնողի դերն էլ վաղուց ստանձնել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Արթուր Հովհաննիսյանն այսօր նաև խոսքից գործին անցավ, բայց նրա նետած շիշը դիպավ թիմակցի ճակատին։

Մարտերի մեկ այլ ճակատում Վահագն Ալեքսանյանը շշով հարվածեց դաշնակցական Արգիշտի Գևորգյանին, որը նրան դիմելով՝ ասել էր՝ ձայնդ կտրիր։

Այնուհետ գործի է անցնում ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող Ռուստամ Բաքոյանը։

Զուգահեռ, Արեն Մկրտչյանը փորձում է նույն պատգամավորին ոտքով հարվածներ հասցնել։ Մամուլում տեղեկություններ կան, որ Արեն Մկրտչյանը քաշքշուկի ընթացքում կոտրել է ձեռքը։ Նա այսօր Armlur-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ հերքեց այս տեղեկությունը, սակայն, միաժամանակ, հրաժարվեց գրպանից հանել ենթադրյալ վնասված ձեռքը։

Դավիթ Կարապետյանն էլ օգնության հասավ Բաքոյանին ու Մկրտչյանին՝ Արգիշտի Գևորգյանին դարձյալ շշով հարված հասցնելով։

Իսկ այդ ընթացքում գետնին տապալվեց դաշնակցական Թադևոս Ավետիսյանը։

ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանն այս խոսքերն ասել էր մի քանի օր առաջ, երբ ԱԺ-ում իր ուղղությամբ շիշ էր նետել նախկին թիմակից Աղազարյանը։ Փաստորեն, այսօր հենց ինքը հարվածեց պատգամավորի արժանապատվությանը։

Պատգամավորների միջադեպը չսահմանափակվեց միայն ձեռնամարտով, շշամարտով և քաշքշուկով։ Սեռական բնույթի հայհոյանքներն այսօրվա վիճաբանությունում իրենց ուրույն տեղն ունեին։ Այս դեպքում առաջամարտիկներն ընդդիմադիրներն էին։

Պատգամավորների սեռական բնույթի հայհոյանքի տեղատարափից հետո արդեն պատգամավորների օգնական-խորհրդական-վարորդներնը սկսեցին իրենց շեֆերի թասիբը պահել։ Այս ուղղությամբ առաջնագծում Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանն էին, Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանը և ԱԺ իշխանական թևի վարորդներից մեկը։

Ուշագրավ է, որ այս ամենի տեղի էր ունենում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աչքի առաջ։ Արդյո՞ք նրա ղեկավարած կառույցն ուսումնասիրում է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը։ Դատախազությունից մեր այս հարցին պատասխանելու համար գրավոր հարցում պահանջեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան