ԲԴԽ-ն շարունակել է քննարկումները հոլանդացի գործընկերների հետ
Հասարակություն
16.10.2018 | 15:38Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհուրդը Նիդեռլանդների թագավորության Դատական խորհրդի պատվիրակության հետ շարունակեց աշխատանքային քննարկումները:
Առանցքային հարցերի շրջանակը վերաբերում էր բյուջեի կազմման և արդարադատության ծախսատարության կրճատման հիմնախնդիրներին:
Հոլանդիայի դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բարձրագույն դատական խորհրդի հրավերով:
ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն