Երեք մարզպետների նշանակումը սիմվոլիկ եմ համարում. նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, մյուսը՝ փշալարերի մյուս կողմում էր, 3-րդը` քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է. Փաշինյան

Լուրեր

14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
Բոլորը

Նշանակվել են Արագածոտնի, Սյունիքի և Արմավիրի մարզպետները

Կառավարության որոշումներով Դավիթ Գևորգյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ՀՀ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ Արմավիրի մարզպետ:

Անդրադառնալով մարզպետների նշանակումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն Գևորգյանը մինչ այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: Դրանից առաջ հայտնի է եղել իր քաղաքացիական գործունեությամբ և թավշյա հեղափության ակտիվ մասնակիցներից է առաջին օրերից: Գիտեք, որ պարոն Պողոսյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը նախորդ կառավարության կամ նախկին իշխանության տարիներին: Որոշ իմաստով այս առաջարկը կարող է տարօրինակ թվալ: Ուզում եմ որոշ պարզաբանումներ ներկայացնել, թե ինչ ենք ուզում անել, ինչ ենք անում և ինչու: Երևանի քաղաքապետի երդմնակալության ժամանակ ունեցած ելույթում ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների տրամաբանությունը: Ամենակարևոր խնդիրը մեզ համար այն է, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որ պետք է ավարտված համարել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը, և Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Այս իմաստով ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի Հայաստանի Հանրապետությունում: Այս տրամաբանության մեջ մենք Հայաստանի Հանրապետությունում չպետք է թույլ տանք, որ զարգանա այնպիսի երևույթ, որը պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ ի սկզբանե ենթարկվում են որոշակի հետապնդումների, վերաբերմունքի, միայն այն պատճառով, որ նրանք պաշտոնավարել են, գործունեություն են ծավալել, առնչություն են ունեցել նախկին կառավարության ներկայացուցիչների հետ: Մեր կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր նույնպես այդպիսի առնչություններ ունեցել են: Ես կարծում եմ, որ մոտենում է, գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը: Ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին՝ լիարժեքորեն զբաղված լինելով կառուցողական աշխատանքով, զբաղված լինելով մեր զարգացման օրակարգը սպասարկելով:

Ուզում եմ ընդգծել, որ այս տրամաբանությունը որևէ կերպ չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին: Ընդ որում, նկատի ունեմ և գործող պաշտոնյաներին, և նախկին պաշտոնյաներին: Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, և դա վերաբերում է բոլորին: Բայց ես ուզում եմ ասել, որ սա չի նշանակում նաև, թե փակում ենք կառավարությունում կադրային փոփոխությունների, պետական կառավարման համակարգի օպտիմալացման և ավելի արդյունավետ համակարգ ունենալու տրամաբանությունը: Ընդհակառակը, այսօր էլ կառավարման համակարգի 90 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, ովքեր նախկինում եղել են այդ նույն կարգավիճակներում: Այսինքն՝ մեր կառավարման համակարգը, ըստ էության, 90 տոկոսով մնացել է նույնը: Ո՞րն է այստեղից մեր եզրակացությունը: Մեր եզրակացությունն այն չէ, որ այդ 90 տոկոս մարդկանց պետք է հանել և նոր 90 տոկոս մարդ բերել, բայց մեր եզրակացությունը նաև այն չէ, որ այդ 90 տոկոսին պետք է թողնել անձեռնմխելի, և նրանք պետք է շարունակեն աշխատել, մանավանդ, որ այս ընթացքում ես ուղիղ եմ ուզում ասել, ակնհայտ է, որ այդ 90 տոկոսի մեջ կա բավականին մեծ տոկոս, որն ամենևին ցանկություն չունի աշխատել, ոմանք նույնիսկ ցանկություն ունեն այնպես անել, որ ուրիշները չկարողանան աշխատել: Ես այդ բառը չեմ ուզում օգտագործել, բայց ակնհայտորեն կան նաև որոշակի սաբոտաժի նմանվող կամ որպես այդպիսին մեկնաբանվելու հնարավորություն տվող երևույթներ:

Այսօրվա երեք մարզպետների նշանակումը սիմվոլիկ եմ համարում. նրանցից մեկը հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, պարոն Պողոսյանը հեղափոխության ընթացքում բարիկադների կամ փշալարերի մյուս կողմում էր, ինչպես պարոն Օսիպյանը, պարոն Վանեցյանը և մեր հարգելի այլ գործընկերներ, երրորդ մարզպետը՝ պարոն Մաթևոսյանը, ընդհանրապես քաղաքական նախընտրություններ չունեցող կամ քաղաքական չեզոք միջավայրից եկող գործիչ է: Այս առումով, մենք ուրվագծում ենք նաև ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները: Մեզնից որևէ մեկը՝ և գործող, և չգործող պաշտոնյաներից և որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում անձռենմխելի չէ: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեզնից որևէ մեկի պաշտոնավարումը, նշանակված կամ ազատված լինելը չի կարող մեկնաբանվել որպես առավելություն, թերություն կամ խոցելիություն օրենքի առաջ: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում՝ համախմբելու մեր երկրի ներուժը, և այն ծառայեցնելու մեր պետության ու ժողովրդի ապագային»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին և մաղթել արդյունավետ աշխատանք: