Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ավտոկայարանի զարգացման ծրագիր մշակել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Աբովյանի և Հրազդանի ավտոկայարաններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։ Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Տնօրենը նշեց, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երևան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղևորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետև ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային և ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների, քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել ավտոկայարանի զարգացման ծրագիր և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։ Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիներն ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային և ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ ևս նախարարը հանձնարարեց դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նաև Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին երթուղային ցանցին և ճանապարհների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։