Ամփոփվել են եռամսյակում իրականացված աշխատանքները. ՀՀ ՊՆ

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2018 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության  արդյունքները. տեղեկացնթում են ՀՀ ՊՆ-ից:

Զեկույցներում նշվել է, որ զորամիավորումում և ենթակա զորամասերում անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ. գրանցվել են գոհացուցիչ արդյունքներ: Մեծ ուշադրություն է դարձվել դաշտային կառավարման կետերին՝ դրանց ծավալմանը ու անխափան գործունեությանը: Առանձնացվել են ռեսուրսների ուսումնասիրության և համալրման ուղղությամբ իրականացված այն միջոցառումները, որոնք դրական ազդեցություն են ունեցել զորամասերի մարտունակության բարձրացման և խնդիրների հաջող կատարման ընթացքի վրա:

Ներկայացվել է նաև սպառազինության և տեխնիկայի վիճակը: Դրանք մարտունակ պահելուց զատ, որպես կարևորագույն խնդիր, նշվել են սպառազինության և տեխնիկայի ձմեռային սեզոնի անցման աշխատանքները և այդ ուղղությամբ  իրականացված միջոցառումները:

Ուսումնական տարվա երրորդ եռամսյակում զորամիավորման զորամասերի հրամանատարական կազմի գործունեությունը ուղղված է եղել անձնակազմի դաստիարակչական, սոցիալական, մշակութաժամանցային, ռազմահայրենասիրական և հոգևոր դաստիարակության, հոգեբանական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Ամփոփելով հնչած զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանն ընդգծել է, որ եռամսյակի ընթացքում բոլոր ուղղություններով իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, շնորհակալություն հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար: Հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և այլ միջոցառումների կատարման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:

Նիստի ավարտին խրախուսվել են ուսումնական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ: