Զրպարտանք է, բնականոն հունով աշխատում ենք․ Տաշիրի համայնքապետարանը հերքում է աշխատակիցներին պարտադրանքով հավաքի տանելու տեղեկությունը

Լուրեր

06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
Բոլորը

«Թյուրիմացություն է, զրպարտանք։ Պարոն Արշակյանը երկրում չէ, Ֆրանսիայի Հանրապետությունում է»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը։

Ավելի վաղ իշխանական Civic.am-ը գրել է, որ «Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներից ահազանգ են ստացել, որ համայնքապետ Էդգար Արշակյանն իրենց ստիպում է մասնակցել այսօր երեկոյան ի աջակցություն ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի երթին»։

Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը հերքեց՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Էդգար Արշակյանը երկրում չէ։

Հստակեցնող հարցին՝ Ֆրանսիայից չի՞ կարող աշխատակիցներին հորդորել մասնակցել երթին, Նունե Սոլոյանն արձագանքեց։

«Ո՛չ, բնականաբար, մեզ մոտ չեն հորդորում, ես այլևս բան չունեմ ավելացնելու, համայնքապետարանն աշխատում է իր բնականոն հունով»,- եզրափակեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Նշենք, որ այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի երթ է նախատեսված դեպի նրա կալանավայր։ Միլիարդատեր գործարարարը երկամսյա կալանքի տակ է։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանական թիմը «ապօրինի» է որակել կալանավորման որոշումը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

«Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- News.am -ին տված հարցազրույցում նշել էր գործարարը։

Նրա այս հայտարարությանը հաջորդեցին Փաշինյանի ֆեյսբուքյան կոշտ գրառումները, ապա՝ իրավապահների գործողությունները։ 

 

Արփի Հակոբյան