Պուտինը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ․ ԱՄՆ նախագահը հաստատել է

Լուրեր

10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի՝ հուլիսի 3-ին հեռախոսազրույց կունենա իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինն այս մասին հայտարարել է «Նոր ժամանակների համար ուժեղ գաղափարներ» ֆորումի շրջանակներում ցուցահանդես այցելության ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։

«Ճանաչիր մերը» ռուսական աճող ապրանքանիշերի ցուցահանդեսի մասնակիցներից մեկը նախագահին պատմել է իր ընկերության կողմից արտադրվող կոսմետիկայի մասին և նշել, որ Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի զբաղեցնելու իր տեղը միջազգային կոսմետիկայի շուկայում։ Պուտինը նշել է, որ Թրամփի հետ զրույցում նա «անպայման կառաջարկի նրան օգտագործել այն (ռուսական կոսմետիկ արտադրանքը)՝ ամերիկյան շուկայում առաջ մղելու համար»։

Վերջին անգամ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել հունիսի 14-ին։ Սա նրանց հինգերորդ զրույցն էր։ Մինչ այդ էլ, նրանք խոսել էին հունիսի 4-ին։

ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այսօր Պուտինի հետ զրույց է տեղի ունենալու։

«[ԱՄՆ ժամանակով առավոտյան] ժամը 10:00-ին խոսելու եմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Շնորհակալություն»,-գրել է Թրամփը Truth Social-ում։

Financial Times-ն էլ, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի կունենան․ դրա ընթացքում կքննարկվի Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման դադարեցման հարցը։

Զրույցը նախատեսված է ուրբաթ՝ հուլիսի 4-ին, սակայն ամսաթիվը և ժամը կարող են փոխվել, ասել են լրատվամիջոցի  աղբյուրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի