Երևանից Գյումրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի ճանապարհ
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ 38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,- ասված է հաղորդագրությունում։