ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնության մասին լուրերը՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ, կեղծ են, Երևանը դեմ է իր տարածքի նկատմամբ ցանկացած վերահսկողության․ MEE

Լուրեր

21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
Բոլորը

Բաքուն օգտագործում է Մոսկվայի հետ վերջին վեճը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու և, հնարավոր է, Թուրքիայի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին ասվում է Middle East Eye-ի հրապարակման մեջ՝ նվիրված Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում նոր լարվածությանը։

Անդրադարձ է կատարվում նաև մի քանի ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումներին, թե «Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը մոտ են համաձայնագրի, որը կշրջանցի Ռուսաստանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում», որը Հայաստանի միջոցով Ադրբեջանի մայրցամաքային մասը կկապի Նախիջևանի հետ»։

2020 թվականի սկզբնական համաձայնագիրը, ըստ հրապարակման, Ռուսաստանի ԱԴԾ սպաներին էր տալիս միջանցքի վերահսկողության իրավունքը։

Հայ պաշտոնյան, անանունության պայմանով, MEE-ին ասել է, որ Երևանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Հայաստանը դեմ է իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած արտաքին վերահսկողության և բաց է այլ երկրների հետ համագործակցելու համար՝ բացելու առևտրային ուղիներ, սակայն նոր համաձայնագիր չկա։ Պաշտոնյան նման հաղորդագրություններն անվանել է «կեղծ»։

Մի քանի տարածաշրջանային դիվանագետներ MEE-ին ասել են, որ Թուրքիան խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ ամիս Ստամբուլում հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը Սառը պատերազմի ավարտից ի վեր հայ առաջնորդի առաջին պաշտոնական այցն էր Թուրքիա։

Մեկ այլ դիվանագետ նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև կապերի աճը մտահոգություն է առաջացնում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի մոտ, մինչդեռ Հայաստանն ավելի ու ավելի է ձգտում Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատել։

Միաժամանակ, Ադրբեջանում էլ ոմանք կոչ են անում Թուրքիայի հետ ավելի սերտ անվտանգության համագործակցության։

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի նախագահական աշխատակազմի նախկին ղեկավար Էլդար Նամազովն ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ Բաքուն ճնշման տակ է՝ ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի կողմից, որոնց նա համարում է Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգ։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան և Ադրբեջանը 2021 թվականի հունիսին ստորագրել են «Շուշիի հռչակագիրը», որը պարտավորեցնում է երկու երկրներին պաշտպանել միմյանց ագրեսիայի դեպքում։

«Մոտ ապագայում պետք է որոշում կայացվի տարածաշրջանում ամենամեծ թուրքական ռազմական բազան Ադրբեջանում տեղակայելու մասին։ Այս բազայի մի մասը բավարար կլինի 250 միլիոն բնակչություն սպասարկելու համար։ Այն կարող է նույնիսկ վարձակալության տրվել մեր մյուս դաշնակցին՝ Պակիստանի ռազմաօդային ուժերին, որը միջուկային զենք ունի»,- հայտարարել է Նամազովը։

Այս մոտեցումը քաղաքագիտության մեջ հայտնի է որպես «խաղաղություն՝ ուժի միջոցով»։

Որոշ արևմտյան դիվանագետներ կարծում են, որ Ադրբեջանը միտումնավոր ձգտում է Ռուսաստանի հետ լարվածության սրման՝ Մոսկվայից զիջումներ կորզելու այլ հարցերում։ Արևմտյան մի դիվանագետ, անանուն մնալու պայմանով, MEE-ին ասել է, որ Իսրայելի 12-օրյա պատերազմից հետո Իրանի թուլացման պայմաններում Բաքուն ավելի շատ ազատություն ունի արձագանքելու Ռուսաստանի պահանջներին՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հետ կապված։

Հիշեցնենք, որ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել էին, թե Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են՝ ՌԴ-ն հսկողություն չի ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի