Արմեն Սարգսյանը պարգևատրվել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները. «Հրապարակ» 

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Հոկտեմբերի 2-ին, երբ «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարվեց, եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախ բողոքի ակցիա իրականացրին, ապա մուտք գործեցին Ազգային ժողովի տարածք, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գտնվում էր արտերկրում: Ավելի ուշ հայտարարեցին, որ շուրջ մեկ շաբաթ ԱՄՆ-ում գտնված նախագահն այդ ընթացքում Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կողմից պարգեւատրվել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով: Զավեշտալին այն է, որ, համաձայն Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի կայքի, ինքը՝ Արմեն Սարգսյանը, այդ ինստիտուտի փոխնախագահն է: Նա փոխնախագահ է նշանակվել 2008-ին, իսկ մինչ այդ՝ 2002-ից, եղել է տնօրենների խորհրդի անդամ: Փաստացի ստացվում է, որ Արմեն Սարգսյանն այդ հնչեղ անունով մրցանակը ստացել է իր կողմից ղեկավարվող հաստատությունից, իսկ նրա ամերիկյան վոյաժների ծախսը հոգացել են Հայաստանի հարկատուները, քանի որ ՀՀ նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակությունն ԱՄՆ են գործուղվել պետբյուջեի հաշվին եւ այնտեղ մնացել շուրջ մեկ շաբաթ:

Դժվար է չհամաձայնել, որ Հայաստանի նման աղքատ երկրում անգլիական թագուհու կարգավիճակ ունեցող, բայց էլիտար հաճույքների ու բեմականացված մեծարման երեկոների սիրահար նախագահ ունենալը, իրապես, մեծ բեռ է:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: