Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը առնչվող հարցեր․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: