Բաքվում շինծու գործերով նիստում Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մի շարք փաստաթղթերի տրամադրման համար դիմել է դատարանին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ավրաամ Բերմանը դիմել է դատարանին։

Նա հայտնել է, որ հունիսի 23-ին դատավորների կազմը թույլատրել է «մեղադրյալին» ծանոթանալ այս տարվա փետրվարի 13-ին և 17-ին կայացած դատական ​​նիստերի արձանագրություններին։ Ներկայում նրանք ցանկանում են ծանոթանալ նախապատրաստական ​​դատական ​​նիստում կայացված և արձանագրություններում արտացոլված որոշումներին։ Պաշտպանական կողմը նաև խնդրել է իրենց տրամադրել այդ օրերին լսումներում իրենց կողմից ներկայացված միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումների քաղվածքները։

Ռուբեն Վարդանյանը պաշտպանել է փաստաբանի դիմումը։

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, թե «մինչ այժմ դատարանը մեղադրյալին և նրա փաստաբանին հնարավորություն է տվել ծանոթանալ ցանկացած փաստաթղթի և կրկին, ինչպես նախկինում, նրանց դա թույլատրվելու է» ։

Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել, իբր, «Հայաստանի ագրեսիվ պատերազմի և օկուպացիոն քաղաքականության ընթացքում կատարված հանցավոր արարքների տուժողները, ինչպես նաև նրանց իրավահաջորդները»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հուլիսի 8-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի