Արևմուտքը փորձում է Մոսկվային դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արևմտյան երկրներն ամբողջ ուժով փորձում են սահմանափակել Ռուսաստանի մասնակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մասյուկը։

«Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ստիպում է կողմերին շտապ խաղաղության համաձայնագիր կնքել»,- ասել է նա Գորչակովի հիմնադրամի «Կովկասյան երկխոսություն» գիտակրթական ծրագրի բացման ժամանակ։

Միաժամանակ, Մասյուկը նշել է, թե ինքնահռչակ միջնորդների նման «միակողմանի և մակերեսային մոտեցումը չի օգնում հարցին»։

«Մենք հետևողականորեն աջակցում ենք Բաքվի ու Երևանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համապարփակ կարգավորմանը՝ հիմնված 2020 և 2022 թվականներին ամենաբարձր մակարդակով երկկողմ համաձայնագրերի վրա։ Հենց այս ձևաչափում է մշակվել երկու երկրների միջև հաշտեցման օպտիմալ ճանապարհային քարտեզը»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա նաև հավելել է, թե ռուսական կողմը ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և առաջարկել է իր հարթակը «այս պատմական փաստաթղթի ստորագրման» համար։

«Մենք դրանում տեսնում ենք տարածաշրջանում կայունության և բարգավաճման հաստատման ուղղությամբ նշանակալի քայլ»,- հայտարարել է Մասյուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի