Կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդանում է․ ինչպիսի՞ պատկեր է Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.05.2026 | 17:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
23.05.2026 | 17:12
Գործ ունենք քաղաքականապես անմեղսունակ սուբյեկտի հետ. Կոնջորյանը` Սամվել Կարապետյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 17:00
«Եսե օր ձեր տուն կուգամ, վախենալով կուգամ, օր միամիտ մեգըմ կամեռայով բան չտեսնի». նոր գաղտնալսում ԲՀԿ-ին վերագրվող ընտրակաշառքի գործով
23.05.2026 | 16:49
Քոչարյանը Փաշինյանին Փաշաև անվանեց. ազգանունը մի քիչ սխալ ասացի, թռավ լեզվիցս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում 2018 թվականի հունվարից մինչ օրս կրծքագեղձի քաղցկեղի 19 հազար հետազոտություն է իրականացվել, որից 672-ը քաղցկեղ ախտորոշմամբ, իսկ 370-ը՝ փրկված։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ Հովհաննես Վարդևանյանի խոսքով՝ տարեց տարի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդության աճ։ Սակայն մասնագետի խոսքով՝ քաղցկեղն այլևս դատավճիռ չէ և եթե հայտնաբերվում է վաղ շրջանում, ապա հնարավոր է կանխարգելել։

«Վաղ փուլում հայտնաբերման դեպքում հնարավոր է հասնել այն բաղձալի արդյունքին, ինչի մասին բոլորս երազում ենք»,- նշում է նա։

Մասնագետի խոսքով՝ առավել խոցելի խմբում են 35-ից բարձր տարիքոմ գտնվող կանայք։

«40-ից հետո հիմնականում 2 տարին մեկ պարբերականությամբ պարտադիր է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն, որպեսզի առավել վաղ փուլում հայտնաբերվեն ոչ ցանկալի խնդիրները և կրծքագեղձի քաղցկեղը»,- ասում է Հովհաննես Վարդևանյանը։

Թեև այսօր տեղեկացվածությունն ու մարդկանց մոտ գիտակցությունը շատ ավելի բարձր է, և կանխարգելման համար հետազոտման դիմելու մշակույթը, կարծես, տարեց տարի զարգանում է, բայց մասնագետները նաև փաստում են, որ խնդիրը երիտասարդացել է և թիվն աճել։ Հովհաննես Վարդևանյանի խոսքով՝ այս խնդրով ամենաերիտասարդ դիմողը եղել է 21 տարեկան աղջիկ. «Պատճառները շատ են, հստակ ասել, որ մի գործոն է նպաստում կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, ամենևին այդպես չէ։ Դրան նպաստում են սթրեսը, վահանաձև գեղձի հիվանդությունները, վնասակար սովորույթները և այլն»։

Քաղցկեղի հետազոտման և բուժման գնային քաղաքականության մասին խոսելիս, մասնագետը մատնանշում է, որ ամբողջ աշխարհում գործում են անվճար ծրագրեր, և՛ պետական, և՛ ապահովագրական ընկերությունների կողմից։ Հայաստանում դեռևս չեն գործում նման  ծրագրեր, սակայն, եթե համեմատականներ անցկացնենք, մեզ մոտ թվերը խիստ տարբերվում են։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ, ռադիոլոգ Իրինա Կիրակոսյանի գնահատմամբ՝ խնդիրն ավելի շատ է հանդիպում գյուղերում, որտեղ մարդիկ ինֆորմացվելու կարիք ունեն։ «Գրեթե ամեն ամիս գյուղերում արտագնա հետազոտություններ ենք իրականացնում, այնտեղ բավականին բարձիթողի վիճակ է, և ավելի շատ են դեպքերը»,- նշում է մասնագետը։

Տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը թեև անհամեմատ քիչ են, բայց նրանց մոտ հանդիպող քաղցկեղը բավականին ագրեսիվ դրսևորում ունի։ Բժշկի խոսքով՝ տարեկան մոտ 2-3 դեպք է գրանցվում. «Մեզ մոտ տղամարդիկ դիմում են շատ հազվադեպ, բայց բուժման ելքը դժվար է, չես համեմատի կանանց հիվանդության հետ, ավելի դժվար են ապաքինվում»։

Այս տարի Հայ- ամերիկյան առողջության կենտրոն դիմել է 108 տղամարդ, 8 հոգու տրվել է քաղցկեղ ախտորոշում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների կանխատեսումներով` 2020 թվականին երկրագնդում կգրանցվի 22 միլիոն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

 

Անի Մնացականյան