Թրամփը չեղարկել է Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով վերացվում են Սիրիայի դեմ ԱՄՆ տնտեսական պատժամիջոցները: Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ այս որոշումը քայլ է «դեպի կայունություն և խաղաղություն»․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կայուն, միասնական և իր ու իր հարևանների հետ խաղաղության մեջ գտնվող Սիրիային: Միասնական Սիրիան, որը չի ապահովի ահաբեկչական կազմակերպությունների անվտանգությունը, այլ կապահովի իր կրոնական և էթնիկ փոքրամասնությունների անվտանգությունը, կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը և բարգավաճմանը», – ասվում է հրամանագրում:

Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստան փախած Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա ընտանիքի անդամների և տապալված ռեժիմի կողմնակիցների դեմ պատժամիջոցները մնում են ուժի մեջ:

Ամերիկացի առաջնորդը հայտարարել է Դամասկոսի դեմ պատժամիջոցները վերացնելու իր մտադրության մասին մայիսի կեսերին՝ նախքան Ռիադում Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումը:

Սպիտակ տունը հայտարարել է, որ կհետևի Սիրիայի նոր իշխանությունների գործողություններին, այդ թվում՝ «Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություններին»:

 

Թարգմանությունը՝ Անահիտ խաչատրյանի