Վերադարձան երեք մեդալով
Թբիլիսիում անցկացվեց սամբոյի աշխարհի առաջնությունը /տարիքային երկու խմբով /. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Հայաստանի պատանեկան հավաքականից լավագույնը Դավիթ Հովսեփյանն էր /48կգ/: Նա գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Իրենց քաշային կարգերում բրոնզե պարգևի արժանացան Ծաղիկ Հակոբյանը /40կգ/ և Դավիթ Իսրայելյանը /52կգ /: