Հունիսի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր. Մայր Աթոռի հայտարարությունը

Լուրեր

10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները, որպեսզի ՌԴ-ն կարողանա հայտարարել դրանց ամբողջական գրավման մասին․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված խայտառակ գործողություններով մեր ժողովրդի նորագույն պատմության մեջ կմնա որպես ազգային ամոթի օր:

«Շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք ենք գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալելու և բռնի ուժով բերման ենթարկելու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ անցկացվել են ստուգումներ։

Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք։

Ինչպես երկրի վարչապետի, այնպես և իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունը իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։ Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնելու հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական

Սուրբ Եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին շարունակելու նույն նախանձախնդրությամբ լինել Մայր Եկեղեցու կողքին և աղոթելու Սուրբ Էջմիածնի պայծառության և մեր հայրենիքի խաղաղության համար։ Հոգևորականները հավատավոր մեր զավակների հետ, ի զորակցություն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, լինելու են Քննչական կոմիտեի և դատարանի վայրերում։
Դատարանից ակնկալում ենք արդարացի որոշման կայացում։

Մայր Աթոռը օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է Եկեղեցու և եկեղեցականության իրավունքների պաշտպանության համար»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ այսօր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բակում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, որոնք փորձում էին թույլ չտալ։ Շուտով Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։