Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կրճատելու է պաշտպանական ծախսերը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը ռազմական ծախսերը կազմում են 3.5 տրիլիոն ռուբլի կամ ՀՆԱ-ի 6.3%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուս կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է Meduza-ն։

«Այո՛, մեր այսօրվա ծախսերը փոքր չեն։ Սա կազմում է ՀՆԱ-ի 6.3%-ը։ Սա շա՞տ է, թե՞ քիչ։ Կարծում եմ՝ շատ է։ Սա, իհարկե, այն խնդիրներից մեկն է, այդ թվում՝ բյուջեի համար, որը մենք պետք է լուծենք։ Եվ մենք այն լուծում ենք արժանապատվորեն։ Մենք պայքարում ենք առողջ մակրոտնտեսության համար», –  ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նշել է, որ ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք ավելացնում են ռազմական ծախսերը, Ռուսաստանը նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերը։

«Այո՛, մենք ուզում ենք ավարտել հատուկ ռազմական գործողությունը մեզ անհրաժեշտ արդյունքով։ Իհարկե, բայց սա է այն, ինչի վրա ենք մենք հույսը դնում, այլ ոչ թե Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների համար ագրեսիվ ծրագրերի։ Եվ մենք պլանավորում ենք կրճատել ծախսերը։ Իսկ նրանք պլանավորում են դրանք ավելացնել։ Ուրեմն ո՞վ է իրեն ագրեսիվ պահում», – ասել է նա։

Հունիսի 25-ին Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները պարտավորվել էին մինչև 2035 թվականը իրենց պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին` «Ռուսաստանի կողմից եվրաատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի պայմաններում»։

Պուտինը նաև հայտարարել է բանակցությունների երրորդ փուլին Ռուսաստանի պատրաստակամության մասին։

«Ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք դրան։ Մենք պետք է համաձայնեցնենք վայրն ու ժամանակը», – ասել է նա՝ հավելելով, որ հույս ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կշարունակի աջակցել այդ գործընթացին»։

Պուտինի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է հանդիպում անցկացնել Ստամբուլում, և բանակցային խմբերի ղեկավարները կապի մեջ են և համաձայնության են գալիս ժամանակի շուրջ։

«Իմ կարծիքով, թեման պետք է լինի երկու կողմերի հուշագրերի քննարկումը», – հավելել է նա՝ նշելով, որ դրանք բովանդակությամբ «բացարձակապես հակառակ» փաստաթղթեր են։

Պուտինը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Կիևին հանձնել զոհված զինվորների ևս մոտ 3000 մարմին, սակայն «ուկրաինական կողմի վրա է դրված՝ ընդունել իր զոհված զինվորների մարմինները»։

ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում հունիսի 2-ին։ Կողմերը համաձայնության էին եկել փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, զոհված զինվորների մարմինները՝ «6000-ը 6000-ի դիմաց» բանաձևով, ինչպես նաև 18-ից 25 տարեկան անձանց։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել  մեկնել Թուրքիա, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ժամանի՝ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների համար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի