Վարչապետը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Քաղաքականություն
27.06.2025 | 16:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր:
