Ավտոշուկայի հարևանությամբ բացվել է CarRix ավտոսպասարկման բազմապրոֆիլ կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ավտոմեքենաների ներմուծում, փոխանակում, վերանորոգում և ավտոպահեստամասերի վաճառք․ այս հարցերում է մասնագիտացած CarRix ընկերությունը, որի սրահն իր դռները բացեց Երևանում՝ Խաղաղ Դոնի 1/22 հասցեում։ Շուկայում արդեն 10 տարվա փորձի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել իրեն վստահող բազմաթիվ հաճախորդներ, սակայն այն կանգ չի առնում և շարունակում է գրավել նոր այցելուների։

Այպիսով՝ CarRix-ում պատվիրատուն իր մեքենան կստանա ամբողջովին փաստաթղթավորված, մաքսազերծված և ցանկության դեպքում նաև՝ վերանորոգված: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է` կենտրոնացած լինելով ԱՄՆ ավտոաճուրդներից ավտոմեքենաների ներմուծման վրա, հետո արդեն գործունեության շրջանակն ընդլայնվել է: CarRix-ն այս տարիների ընթացքում ձգտել է լինել հաճախորդակենտրոն, իսկ այսուհետ այն այցելուի համար կստեղծի էլ ավելի հարմարավետ և ապահով մթնոլորտ։ Ավտոսպասարկման այս բազմաֆունկցիոնալ համալիրում մասնագետները փորձառու են. դա հնարավորություն է տալիս լուծել անգամ առաջին հայացքից անհնար թվացող խնդիրները։

CarRix-ի հիմնադիր տնօրեն Ժիրայր Վարդանյանը շեշտում է՝ հաճախորդը պատվիրում է՝ իրենք իրականացնում․ «Հաճախորդը, որը գնում է, օրինակ, ավտոսերվիս՝ նոր թանկանոց մեքենա ձեռք բերելու, հնարավորություն ունի ասելու՝ ինչ գույնի և մոդելի մեքենա է ուզում, օրինակ՝ կարմիր ամենագնաց։ Մեզ մոտ նա նույնպես ունի այդ հնարավորությունները, նա կարող է գալ, ձեռք բերել երկրորդական շուկայի մեքենա՝ իրականացնելով իր ցանկացած մտահղացում»։

CarRix-ի առավելություններից մեկն էլ այն է, որ սրահը Էրեբունի ավտոշուկայի հարևանությամբ է: Սա նշանակում է, որ ավտոսեփականատերը կարող է մեքենան վաճառելուց առաջ ամբողջական լվացում իրականացնել ինչպես մեքենայի սրահի և դրսի, այնպես էլ` այն հատվածներում, որոնք հասանելի չեն սովորական ավտոլվացման կետերում: Ընդ որում՝ մեքենան լվացվում է հատուկ նյութերով, մեթոդաբանությամբ և սարքավորումներով: Դե, իսկ CarRix-ի սրճարանը թույլ կտա հաճախորդին լիցքաթափվել, օգտվել խոհանոցից և ապահովել ժամանց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան