Թրամփը երդվել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի դեռ նա նախագահ է․The Washington Post

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Հաագայում հունիսի 25-ին կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «երդվել է, որ Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, քանի դեռ ինքը մնում է ԱՄՆ նախագահ»։ Այս մասին հայտնում է  The Washington Post-ը՝ հղում անելով միջոցառման հիմնական նիստում քննարկումներին ծանոթ երեք եվրոպացի պաշտոնյայի, փոխանցում է  Meduza-ն։

Գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել էին  մինչև 2035 թվականը իրենց պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին՝ «Ռուսաստանի կողմից Եվրատլանտյան անվտանգությանը ներկայացվող երկարաժամկետ սպառնալիքի ֆոնին»։

Ինչպես նշում են լրատվամիջոցի աղբյուրները, շատ եվրոպացի առաջնորդներ, «սովորելով, որ շողոքորթությունը շատ արդյունավետ միջոց է Թրամփի սիրտը գրավելու համար», գագաթնաժողովի փակ նիստում գովաբանել են ԱՄՆ նախագահի ջանքերը՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության ծախսերը մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավանություն են տվել Իրանի վրա ամերիկյան հարվածներին։

Արդյունքում, Թրամփը գոհ է մնացել գագաթնաժողովից և «վայելել պահը», գրում է WP-ն։

Ի թիվս այլ բաների, Թրամփը հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ԱՄՆ նախագահը նշել էր, որ չի քննարկել հրադադարի հարցը, այլ «պարզապես ցանկացել է իմանալ, թե ինչպես են ընթանում գործերը» Զելենսկիի մոտ։

Ուկրաինայի առաջնորդն էլ իր հերթին նշել է, որ կողմերը քննարկել են ամերիկյան ՀՕՊ համակարգերի գնման, անօդաչու թռչող սարքերի հնարավոր համատեղ արտադրության, ինչպես նաև ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Bloomberg-ն էլ, հղում անելով աղբյուրին,  հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների փակ հանդիպման ժամանակ Զելենսկիի հետ խոսելուց առաջ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը «դուրս է եկել վերահսկողությունից» և «պետք է ինչ-որ բան ձեռնարկել դրա հետ կապված»։ Ինչպես նշել է աղբյուրը, հավաքվածների կողմից սա ընկալվել է որպես պատերազմը դադարեցնելու Թրամփի շահագրգռվածության «դրական նշան»։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ուկրաինայում պատերազմը չէր հիշատակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի