Մեկնարկել է ՀՀ և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Քաղաքականություն
26.06.2025 | 15:15
Պեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ: