Լելե Թեփեի օպերացիայի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
Բոլորը

Երևանի քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, քննվում է «Լելե Թեփե»-ի օպերացիա անունը ստացված գործով դատական նիստը, որով մեղադրյալի աթոռին են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդին՝ գնդապետ Արթուր Օհանյանը, Պաշտպանության բանակի զորամասերից մեկի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանն ու տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Գեղամ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը, կոչումով փոխգնդապետ, մոտոհրաձգային գումարտակի զինծառայողների ուղղակի պետը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։ Նույն մեղադրանքն է առաջադրված նաև տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանին։

Գնդապետ Արթուր Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019 թվականի նոյեմբերի 19-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 2059-Ա հրամանով նշանակվելով ՀՀ ՊԲ թիվ զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով նույն զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն, ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել, որի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Մեղադրյալները մեղադրանքը չեն ընդունում։