Մայիսին ՀՀ-ում արձանագրված աշխատատեղերի հարցում ունենք բացարձակ ռեկորդ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Մայիսին մենք տնտեսական բավականին լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելով իրադրություններին»,- այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա այնուհետև դիմեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, որպեսզի ներկայացնի տնտեսական ակտիվության ցուցանիշները։

Նախարարը տեղեկացրեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.4 տոկոսով աճել է 2025-ի մայիսին՝ 2014 թվականի մայիսի նկատմամբ։ Պապոյանը թվարկեց, որ տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է ծխախոտի, սննդի արտադրության, հանքարդյունաբերոււթյան, շինարարության և ծառայությունների աճով։

«Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու վերամշակման պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը, ըստ էության, բերվել են, և արդյունքում մենք 5 տոկոսից մի փոքր ավելի կրճատում ունենք: Այսինքն՝ տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա, նաև արտադրության ոլորտներում, և եթե մենք ոսկու գործոնը չեզոքացնեինք, է՛լ ավելի մեծ արդյունք կունենայինք»,- պարզաբանեց նախարարը:

Տնտեսական աճի տեմպերի վերաբերյալ փաստեր թվարկեց նաև Նիկոլ Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ մայիսին Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի ռեկորդային աճ։ Ըստ Փաշինյանի՝ «ռեկորդային աշխատավարձով ապահովված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել», որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան