Փաշինյանը՝ ենթադրյալ հեղաշրջման փորձի կանխման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված»,- այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վեջին թարմ օրինակը բերեց։

«Երեկ մասնակցում էի «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը, և արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ 70 մլն դոլարի ներդրում են կատարել, ինձ այդպես ասացին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ այս հարցում երկու տարբերակ է քննարկվում. մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, իսկ մյուսը՝ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ աշխատել։

«Երկու դեպքերում էլ իրենք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ առաջիկայում, պետք է անցնենք դրա կատարմանը։ Իհարկե, պրոցեսը չի լինելու մեկ փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և ադյունավետ իրականացնենք»,-նշեց նա։

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ հարցը քննարկել են ՔՊ վարչության նիստում նաև ԱԺ ՔՊ խմբակցությունն է քննարկումներ արել, այդ թվում՝ կառավարության գործընկերների հետ: «Համատեղ աշխատանքով նաև օրենքի նախագիծ է արդեն մշակվել և այսօրվա օրակարգում ընդգրկված է: Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն, և շատ արագ, առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն՝ պետությունը, կառավարությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը: Այդ կետից սկսած՝ մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Մենք մի X պահի պետք է ապահովենք ՀԷՑ-ի բաժնետոմսերի բաժանորդագրության հնարավորությունը: «Ընդ որում, նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կոորպորացիաները, այլև քաղաքացիները իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ նման ռազմավարական նպատակ ունեն նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պարագայում։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքի էջում գրել էր, որ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան