«ԱՄՆ-ն փրկել է Իսրայելը և հիմա փրկելու է Բիբիին»․ Թրամփը կոչ է անում անհապաղ դադարեցնել Նեթանյահուի քրեական հետապնդումը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ քրեական հետապնդումը կոռուպցիայի մեղադրանքով։

«Ես ցնցված էի՝ լսելով, որ Իսրայելի պետությունը, որը հենց նոր ապրել է իր պատմության մեծագույն պահերից մեկը և որը ուժեղ առաթնորդում է Բիբի Նեթանյահուն, շարունակում է վհուկների որսը իր Մեծ պատերազմի ժամանակների վարչապետի դեմ։ Բիբին և ես միասին անցանք դժոխքի միջով՝ պայքարելով Իսրայելի  շատ բարդ  և հանճարեղ վաղեմի թշնամի Իրանի դեմ, և Բիբին չէր կարող ավելի լավ, ավելի սուր կամ ավելի ուժեղ լինել անհավատալի Սուրբ Երկրի հանդեպ իր սիրո մեջ»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում՝ նշելով, որ ցանկացած մեկը կկրեր կորուստներ։

«Բիբի Նեթանյահուն այնպիսի զինվոր էր, ինչպիսին, թերևս, չի եղել Իսրայելի պատմության մեջ, և արդյունքը եղավ մի բան, որը ոչ ոք հնարավոր չէր համարում՝ աշխարհի ամենամեծ և ամենահզոր միջուկային պոտեցիալ զենքերից մեկի լիակատար վերացումը, և դա պետք է տեղի ունենար շուտով։ Մենք բառացիորեն պայքարում էինք Իսրայելի գոյատևման համար, և Իսրայելի պատմության մեջ ոչ ոք այնքան ջանասիրաբար կամ ավելի հմուտ չի պայքարել, որքան Բիբի Նեթանյահուն»,- հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ «չնայած դրան՝ նոր իմացել է, որ Բիբին երկուշաբթի օրը կանչվել է դատարան՝ այդ երկարատև շարքը շարունակելու համար (Նա այս «Սարսափ շոուի» մեջ է 2020 թվականի մայիսից ի վեր)»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ «սա առաջին դեպքն է, երբ Իսրայելի գործող վարչապետը դատվում է։

«Նման վհուկների որս այն մարդու նկատմամբ, որն այդքան շատ բան է տվել, ինձ համար անհավանական է։ Նա արժանի է շատ ավելիին, և նույնը վերաբերում է նաև Իսրայել պետությանը։ Բիբի Նեթանյահուի դատավարությունը պետք է ԱՆՄԻՋԱՊԵՍ չեղարկվի կամ ներում շնորհվի մեծ հերոսին, որն այդքան շատ բան է արել պետության համար»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, որ հնարավոր է՝ չկա որևէ այլ մեկը, ում ինքը ճանաչում է և ով կարող էր ավելի ներդաշնակ աշխատել Միացյալ Նահանգների նախագահի՝ իր հետ, քան Բիբի Նեթանյահուն։

«Հենց ԱՄՆ-ն էր, որ փրկեց Իսրայելը, և հիմա ԱՄՆ-ն փրկելու է Բիբի Նեթանյահուին։ Արդարադատության այս ծաղրը չի կարող լինել»,-հայտարարել է Թրամփը։

Նեթանյահուին խարդախության, վստահության չարաշահման և կաշառակերության մեղադրանքներ են ներկայացվել դեռևս 2019 թվականին։ Սակայն միայն 2024 թվականի դեկտեմբերի սկզբին դատարանը որոշեց, որ Նեթանյահուն պետք է ցուցմունք տա։ Նա դարձել է Իսրայելի առաջին գործող վարչապետը, որը դատարանի առաջ է կանգնել որպես քրեական գործով մեղադրյալ: Իսրայելի դատախազությունը Նեթանյահուին նաև մեղադրում է հոլիվուդյան միլիարդատեր պրոդյուսերից որպես նվիրատվություն սիգարներ և շամպայն ստանալու համար։

Բացի այդ՝ նրան մեղադրում են իր գործունեությունն ավելի բարենպաստ լուսաբանելու դիմաց որոշ լրատվամիջոցների օգնելու մեջ։ Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի