Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր. Ալեն Սիմոնյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Տեռորիստական ակտի նախապատրաստում էր, և որևիցե ձևով մենք չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ. սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Թե՛ պլանը և թե՛ ձայնագրությունը երբ որ համադրում ես, ստացվում է, որ նպատակը ՀՀ-ում քարոս ստեղծելն էր։ Եվ մի հետաքրքիր բան ասեմ, վերջին նիստերի ժամանակ դաշնակցական պատգամավորները վեր էին կենում և իրենց ելույթների մեջ մշտապես ասում էին. «Պատերազմից 5 րոպե է պակաս»»,- ասաց Սիմոնյանը։

«Սա մարդասպանի խոսակցություն է»,- նշեց ԱԺ նախագահը՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրության այն հատվածին որում, ենթադրաբար, Բագրատ Գալստանյանը խոսում է մի քանի մարդու «գյուլլելու» մասին։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ էին սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Քննչական գործողություններին զուգահեռ՝ Քննչական կոմիտեն մի քանի հաղորդագրություններ, ձայնագրություններ և լուսանկարներ հրապարակեց՝ հայտնելով «ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների» բացահայտման մասին:

Կոմիտեից հայտնել են, որ 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան։