Կեղծ է, ուզում եմ պարզել՝ որտեղից իմ ստորագրությունը․ Հարությունյանը՝ աղմկահարույց հրապարակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը Factor TV-ի տաղավարում խոսել է վերջերս մայրաքաղաքում կատարված երթևեկության փոփոխություններից ավտոբուսային նոր գծերի գործարկման մասին։ Նրա պնդմամբ՝  այդ հատվածներում խցանում չկա, նորմալ երթևեկություն է։

«Խցանում չկա, հոսքերը կարգավորվում են հետևյալ կերպ․ կարմիր լույսի ազդանշանի ժամանակ հոսքերի շատ լինելու պատճառով հավաքվում են տրանսպորտային միջոցները մինչև քաղաքապետարանի մուտքի մոտ, բայց կանաչ ազդանշանի ժամանակ այդ հոսքերն ազատում են տվյալ հատվածը։ Նույնը կատարվում է նաև Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Մաշտոցի պողոտայի հատվածում: Դա խցանում չէ, նորմալ երթևեկություն է, խցանում կլիներ, եթե կանգնեին ու չշարժվեին»,- մեկնաբանում է Հարությունյանը։

Պաշտոնյան դժվարացավ նշել, թե քաղաքացին ե՞րբ վերջապես կտեսնի փոփոխությունների համակարգված, ամբողջական արդյունքը։

Վազգեն Հարությունյանն անդրադարձավ նաև «Հետք»-ի հրապարակմանը, ըստ որի՝ պաշտոնյային պատկանող «Արմչի» ընկերությունը պայմանագրային ու գործընկերային կապեր է ունեցել չինական «Ժոնգ-Թոնգ» ընկերության հետ, որը Հարությունյանի պաշտոն ունենալուն պես պարբերաբար ավելի թանկ գնով հաղթում է ավտոբուսների խոշոր մրցույթներում։ Այդ մրցույթների գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել նաև Վազգեն Հարությունյանը։

Ըստ պահանջների՝ մրցույթում հաղթող ընկերությունը պետք է ավտոբուսների տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքեր տեղական ընկերություններից մեկի հետ, որն էլ այս դեպքում «Արմչի» ընկերությունն է։ Լրատվամիջոցն անգամ պայմանագրի լուսանկարն էր հրապարակել՝ Վազգեն Հարությունյանի ստորագրությայմբ։ Տրանսպորտի վարչության պետը մեր տաղավարում պնդեց, որ կեղծ են հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, ասաց՝ ինքը այդ պայմանագրի գոյության մասին չգիտի և անգամ տեղյակ չէ, թե ինչպես է իր ստորագրությունը հայտնվել դրա տակ։ Նշեց՝ ուզում է պարզել, թե ինչպես է իր ստորագրությունը հայտնվել այդ պայմագրի վրա։ Չնայած այս պնդումներին՝ Հարությունյանը չի դիմել իրավապահ մարմիններին, միայն ֆեյսբուքում է գրառում արել։

«Ես սպառիչ պատասխան եմ ներկայացրել, դրանով է պայմանավորված, որ չեմ դիմել իրավապահներին․ սպասում եմ արձագանքների»,- ասաց Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան