«Մի հոգուն ինչքա՞ն փող ա անում, ինչքա՞ն պիտի ծախսվի»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Թեև ՔԿ-ն չի նշել, թե ձայնագրությունում ովքեր են զրուցում, բայց զրուցակիցներից մեկի ձայնի տեմբրից կարելի է ենթադրել, որ խոսողներից մեկը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Լսվում է ենթադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, նա ասում է․ «Մեկ էլ էդ նյութականի հարցերը։ Օրինակ, տրամաբանությունը ի՞նչ ա ծախսի։ Ենթադրենք չեն ասում, տրամաբանությունն ի՞նչ ա»,- մեջբերման ավարտը։

Լսվում է տղամարդու պատասխանը․ «Տրամաբանությունն իրանց քանակի համեմատ, մեր մեքենաների քանակը, էդ տարածքից որտեղից որ պիտի գան․․․ ըտեղի բենզինի, բանի խնդիրն է, հացի բանի խնդիր»,- մեջբերման ավարտը։
Հնչում է արձագանք․ «Դրա համար եմ ասում՝ տրամաբանությունը մի հոգուն ինչ ա անում․5000 դրամ ա, 2000 դրամ ա»,- մեջբերման ավարտը։

Դարձյալ լսվում է տղամարդու պատասխանը․«Հա Սրբազան ջան, ես ղարաբաղցու հետ բան տվեցինք։ Խմբերին, կոլեկտիվներին, խմբերին 100.000 դրամով փող ենք տվել։ 100. 000 փող տվեցինք, որ գնա պտտվի տեղերում, բաներում, մարդկանց հավաքի, տեսնի և այլն»,- մեջբերման ավարտը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և «Հայաստան» խմբագրության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակավայրում։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՔԿ-ի ի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։