«Նախկին զինվորականներ, հրամանատարներ․ պիտի լինի գործողություն ու ճնշում»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։

Թեև ՔԿ-ն չի նշել, թե ձայնագրությունում ովքեր են զրուցում, բայց զրուցակիցներից մեկի ձայնի տեմբրից կարելի է ենթադրել, որ խոսողներից մեկը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Լսվում է ենթադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, նա ասում է․ «Հիմա, մի խոսքով, մենք էդ խմբերի հավաքագրման փուլում ենք, հիմա դեռ հստակ թվանշաներն ենք հավաքում։ Երբ կգա ժամանակը, հրամատարներին մի հատ կհավաքենք, ոչ ամբողջին միասին 2-2, 3-3, կխոսենք ի՞նչ են անելու, ով ինչ հանձնարարություն է ստանալու, սակայն մեթոդը պիտի փոխվի։ Էլ վերջ, հանրահավաքն էլ գործուն չի, բայց պիտի լինի գործողություն ու ճնշում, էս ընթացքում տարբեր խմբեր են, տարբեր մարդիկ են, լրիվ անկախ մարդիկ են, թե նախկին զինվորականներ կան, ոստիկաններ, երիտասարդներ, լուրջ տղերք կան, հրամանատարներ կան։ Ես ուրիշ ձևով եմ ուզում հարցին մոտենալ՝ ի՞նչ ենք անելու․ նախ ասեմ, որ մենք էդ կողմից երկու ամսվա պատրաստության ժամանակ ունենք ամենաշատը»- մեջբերման ավարտը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և «Հայաստան» խմբագրության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՔԿ-ի ի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։