Պեսկովը հերքում է պնդումները, որ ՌԴ-ն պատշաճ կերպով չի աջակցել Իրանին

Լուրեր

10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կրեմլը հերքել է պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը պատշաճ կերպով  չի աջակցել Իրանին, և նշել, որ նման հայտարարությունների նպատակը Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները փչացնելն է, գրում է Ինտերֆաքսը։

«Այժմ շատերը կան, որոնք ցանկանում են յուղ լցնել կրակի վրա՝ Մոսկվայի և Թեհրանի միջև գործընկերությունը փչացնելու համար», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով․

«Ռուսաստանն իսկապես աջակցություն է ցուցաբերել Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները Իրանի հետ»։

Անդրադառնալով Իրանի տարածքին իսրայելական և ամերիկյան հարվածների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ տարբեր քննարկումներին և Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման հետ զուգահեռներին՝ Կրեմլի խոսնակը նշել է.

«Այս քննարկումները, այո’, իհարկե, եղել են և կլինեն, դրանք անխուսափելի են»։

Հիշեցնենք, որ օրերս էլ Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում Պեսկովը հայտարարել էր, որ Թեհրանը ռազմական օգնություն չի խնդրել Մոսկվայից, սակայն ՌԴ աջակցությունn ակնհայտ է։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտնել է Իրանի ու Իսրայելի միջև հրադադարի հաստատման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի