ՀԷՑ-ը լիցենզիաներ է տրամադրում իր ղեկավար կազմի հետ փոխկապակցված ընկերություններին․ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Եվրոպական Միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացման ժամանակ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը նվիրված էր երկրի էներգետիկ անվանգությանը։
Իր ելույթում նա շեշտեց, որ 2018 թվականից ի վեր կառավարությունն իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնցից գլխավորը մրցակցային էներգետիկ շուկաների զարգացումն է։ Խուրշուդյանը մատնանշեց նաև տնային տնտեսությունների կողմից արևային վահանակների տեղադրման սուբսիդավորումը։ Այդուհանդերձ, ըստ Խուրշուդյանի, մեկ շուկայից կախվածությունը ռիսկեր է պարունակում։ Մյուս կարևոր խնդիրը, նրա դիտարկմամբ, ՀԷՑ-ում կոռուպցիայի և հովանավորչության առկայությունն է, որի մասին մասին ներքին խոսակցություններում ահազանգում են էներգաարտադրողները։

«ՀԷՑ-ի ղեկավարությունը չի ապահովում ազատ մրցակցություն, բացի այդ ՀԷՑ-ը լիցենզիաներ է տրամադրում իր ղեկավար կազմի հետ փոխկապակցված ընկերություններին»,- ասաց նա՝ հավելելվ, որ զեկույցը պատրաստվել է այն ժամանակ, երբ դեռ ՀԷՑ-ի շուրջ նման իրադարձություններ չկային։ Հովսեփ Խուրշուդյանը դրական որակես ՀԷՑ-ը պետականացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է, և այն շուտով կմտնի գործնական փուլ։ Փաշինյանը միևնոււյն ժամանակ նշել է, որ պրոցեսները տեղի կունենան ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան