Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է հրթիռային հարվածների մի քանի ալիք

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Իրանն առավոտյան՝ կիրակի, հունիսի 22-ին, կրկին հարվածել է Իսրայելին բալիստիկ հրթիռներով։ Իսրայելի հյուսիսային և կենտրոնական հատվածներում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, բնակչությանը հանձնարարել են թաքնվել ապաստարաններում։

Իրանի հարձակումը շարունակվել է մի քանի ալիքով։ Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) գնահատմամբ՝ Իրանից ընդհանուր առմամբ արձակվել է 20-ից 30 բալիստիկ հրթիռ։

Իսրայելի ազգային շտապօգնության ծառայության՝ «Մագեն Դավիդ Ադոմ»-ի տվյալներով՝ փրկարարները գրանցել են հրթիռների և բեկորների հարվածների դեպքեր երկրի ավելի քան տասը վայրերում, այդ թվում՝ Թել Ավիվի, Նես Ցիոնայի և Հայֆայի բնակելի շրջաններում։ Վիրավորվել է առնվազն 16 մարդ։ Իրանական զինված ուժերը, իրենց հերթին, հայտարարում են, որ հարվածների թիրախներն են եղել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը, լոգիստիկ բազաներ, ինչպես նաև գիտական ու ռազմական կենտրոններ։

Հիշեցնենք՝ իրանական նոր հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունիսի 22-ի գիշերը ամերիկյան զինուժը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ հարվածների արդյունքում «լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են» Իրանի հիմնական միջուկային օբյեկտները։