Պակիստանը Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պակիստանի կառավարությունը պաշտոնապես առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:

DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իսլամաբադում կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփն արժանի է դառնալ այս մրցանակի դափնեկիր՝ շնորհիվ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ճգնաժամի ընթացքում իր «վճռական դիվանագիտական միջամտության և առանցքային առաջնորդության»:

Երկու երկրները մայիսին հայտնվել էին պատերազմի եզրին, երբ Հնդկաստանը Պակիստանին մեղադրեց վիճելի Քաշմիր շրջանում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցության մեջ, որի հետևանքով մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ սպանվեցին:

Թրամփի միջամտությունը, ինչպես ասվում է Պակիստանի իշխանությունների հայտարարության մեջ, կանխել է երկու միջուկային տերությունների միջև մասշտաբային հակամարտությունը, որն աղետալի հետևանքներ կունենար: Օդային և հրթիռային հարվածների փոխանակումից հետո Հնդկաստանը և Պակիստանը մայիսի 10-ին պայմանավորվել են հրադադարի մասին: ԱՄՆ-ը բանակցություններ է վարել հակամարտության երկու կողմերի հետ։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի իշխանությունները հերքում են, որ Թրամփի ջանքերը լուրջ դեր են խաղացել խաղաղ կարգավորման գործում: Reuters գործակալության տեղեկություններով ՝ օրերս Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրին Սպիտակ տանը ընդունել է Թրամփը: