«Սերմից` սեղան»․ ինչու շուկայում ընտրել Երեմյան կաթնամթերքը

Լուրեր

06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Բնական, անարատ և համեղ․ «Երեմյան» բազմազան կաթնամթերքը հայաստանյան շուկայում փոխեց որակյալ կաթի մասին կարծրատիպերը՝ սպառողին հասանելի դարձնելով եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող արտադրատեսականին։

Երեմյան կաթնամթերքն առաջին անգամ շուկայում հայտնվեց 2020 թվականին, երբ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրություն էր։ Համավարակի օրերին բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց գործունեությունը, «Երեմյան» ընկերությունների խմբի ռեստորանները ևս չէին գործում, երկրում պարենային անվտանգության խնդիր կար։ Ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ Լուսինե Երեմյանը պատմում է, որ այդ օրերին ընկերությունն իր ներուժն ուղղեց գյուղատնտեսական ոլորտին, սեփական ֆերմայում արտադրվող իր ռեստորանների համար նախատեսված կաթնամթերքը դուրս բերեց նաև շուկա։

«Երեմյան» բնական և առողջարար կաթն արտադրվում է Լոռու մարզի Տաշիր համայնքի ալպյան մարգագետիններում կառուցված գերժամանակակից ֆերմայում։

Որպեսզի կաթն ու դրանից պատրաստված կաթնամթերքն անարատ լինի, կարևոր է, թե ինչ է ուտում կովը և ինչ պայմաններով է ստացվում կաթը։ Հենց այս նպատակով էլ՝ ինչպես ասում է Լուսինե Երեմյանը, ընկերությունն առաջնորդվում է «Սերմից`սեղան» հայեցակարգով՝ ապահովելով կաթի արտադրության ամբողջական փակ ցիկլ։

Իսկ բարձրակարգ կաթի որակը պայմանավորված է մի շարք գործոններով․ ցեղատեսակ, կենդանիների պահման ու խնամքի պայմաններ, և ամենակարևորը՝ մատակարարվող կերը՝ մատնանշում է «Երեմյան» ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը։

32 հեկտարի վրա շուրջ 70 հազար քմ. տարածք զբաղեցնող նորարարական սարքավորումներով հագեցած ֆերմայում 2500 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից 1500-ը կաթնատու է։ Այս խելացի անասնաֆերմայում առանձնացված են խոշոր եղջերավորների կաթնատու և մսատու տեսակները։ Հոլշտեյն մաքրացեղ տեսակի կովերի խնամքի համար «Երեմյան» ֆերմայում կան անհրաժեշտ ժամանակակից բոլոր պայմաններ, որ կենդանին խնամված լինի, մաքուր ու շատ կաթ տա։ Խելացի անասնաֆերմայի գլխավոր առավելություններից մեկը կենդանիների ազատ, առանց կապի կեցությունն է, այսինքն` կենդանիները միշտ հասանելիություն ունեն կերին ու ջրին։ Կենդանիները ֆերմայում խնամվում են հիգիենայի բոլոր պահանջներին համապատասխան. տարածքը մշտապես օդափոխվում է, գոմաղբն ավտոմատ համակարգի միջոցով հեռացվում է։ Ռետինե ներքնակները, քորիչները ևս աապահովում են կովերի մաքրությունը։ Նորածին հորթուկների խնամքը ևս առանձնացված է, 20 օր նորածին հորթերը պահվում են հատուկ խնամքի ներքո։

Իսկ կաթնատու կովերին օրը երեք անգամ կերակրում են և 3 անգամ էլ կթում, Երեմյանների ֆերմայում մեկ կովը օրական միջինում 35 լիտր կաթ է տալիս։

Կենդանիներին բարձր սննդարարությամբ կերով ապահովելու հարցը ևս ընկերությունն է լուծում։ Ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը ներկայացնում է, որ իրենց մասնագետները ցանում են սերմը, ստանում որակյալ ու բարձրարժեք կերեր, որոնք հատուկ պայմաններում ամբողջ տարին պահվում են կենդանիների համար։

«Եգիտացորենի, առվույտի, գարու, սոյայի կերերի չափաբաժիններով խառնուրդից ստանում ենք ճիշտ բալանսավորված, էկոլոգիապես մաքուր և սննդարար կեր։ Ընկերության մասնագետներն ամեն օր հետևում են կենդանիների առողջական վիճակին ու կաթնատվությանը և հարկ եղած դեպքում որոշակի փոփոխություններ կատարում նրանց սննդակարգում»,- ընդգծեց նա։

Արծրուն Խաչատրյանը կարևորում է, որ հանրապետությունում միակ տեխնիկապես գերհագեցած անասնաֆերմայում ինչպես կերակրումը, այնպես էլ կիթն ավտոմատացված է։

Տաշիրի անասնապահական համալիրն ունի շրջանաձև գերժամանակակից կթարան, որտեղից կաթը փակ խողովակներով անմիջապես տեղափոխվում է հատուկ սառնարան-մեքենաներ, այնտեղից էլ Երևանի գործարան։ Այդ ընթացքում կաթն ընդհանրապես չի շփվում արտաքին աշխարհի հետ, բացառվում են մարդկային գործոնը, կողմնակի համերն ու հոտերը։ Կաթը վերամշակման ուղարկվում է ամբողջությամբ թարմ ու բնական վիճակով։

Հենց այս հատկանիշների շնորհիվ է, որ «Երեմյան»-ի կաթնամթերքը միակն է Հայաստանում, որն ունի մանկական կաթի վկայական և FSSC 22000 միջազգային ստանդարտներրին համապատասխան սննդի անվտանգության սերտիֆիկատ։

Մանյա Պողոսյան