Հուլիսի 10-ից 14-ը ԴԱՀԿ 2246 դիմում է ստացվել
Հասարակություն
17.07.2017 | 17:17Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 10-ից 14-ը ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2246 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 482 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 14 բողոքի: 2017 թվականի հուլիսի 10-ից 14-ը ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2095 քաղաքացի: