«Ոչ ոք անձեռնմխելի չէ». Նեթանյահուն կրկին սպառնացել է Խամենեիին

Լուրեր

10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելական Բիր Շեբա քաղաքի Սորոկա բժշկական կենտրոնում, որն այսօր խոցվել էր իրանական հրթիռով, Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է,  որ չի բացառում Իրանի գերագույն հոգևոր  առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված հարվածը։ «Ոչ ոք անձեռնմխելի չէ։ Բոլոր տարբերակները բաց են»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով․ «Ավելի լավ է դրա մասին չխոսել մամուլում»։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի անթաքույց է սպառանիքներ հնչեցրել։ Նեթանյահուն նաև ասել  է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին «նախագահ Թրամփի որոշումն է»։

«Նա կանի այն, ինչ լավ է Ամերիկայի համար, իսկ ես՝ այն, ինչ լավ է Իսրայելի համար», – նշել է  Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը «գիտի խաղի կանոնները»։

Նա ընդգծել է, որ Իսրայելը կարող է ինքնուրույն իրականացնել ամբողջ առաքելությունը, եթե անհրաժեշտություն առաջանա.

«Այս գործողության ավարտից հետո Իսրայելի նկատմամբ չի լինի միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիք»։ Նեթանյահուն նաև ասել է, որ «յուրաքանչյուրը անձնական գին է վճարում» պատերազմում, «և դա չի շրջանցել իր ընտանիքին. որդին  չեղարկել է  հարսանիքը»։

Ավելի վաղ էլ  Բենիամին Նեթանյահուն  հայտարարել էր՝ Ալի Խամենեիի սպանությունը «կավարտի հակամարտությունը» երկու երկրների միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի