Որևէ արտառոց բան չկա վարչապետի հետ մեր հանդիպման ձևաչափում․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան

Լուրեր

09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակն այսօր խիստ լակոնիկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։
Ուշագրավ է, որ Հայաստանում վերջին 15-20 տարիներին երբևէ չի եղել երկրի առաջին դեմքի հետ որևէ հանդիպում, փաստաթղթի ստորագրում կամ առանցքային նշանակության քննարկում, որին ներկա չլինեին Դաշնակցության լիդերները՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Factor.am –ի հետ զրուցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այս դիտարկմանն ի պատասխան, մասնավորապես, թե ինչո՞ւ այս անգամ նման ձևաչափի փոփոխություն եղավ, նշեց՝ որևէ արտառոց բան չկա, պարզապես, «հիմա Բյուրոյի անդամներից Երևանում ներկա էին միայն Մուրադ Փափազյանը և Սպարտակը՝ Սեյրանյան»։

Այնպես որ, Արսեն Համբարձումյանը խորհուրդ է տալիս այստեղ ինտրիգներ չփնտրել։
Արսեն Համբարձումյանը պարզաբանեց նաև, որ Արմեն Ռուստամյանը ևս Երևանում չէ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի՝ 67 դաշնակցական, ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորների հայտնի քվեարկությունից հետո, երբ թվում էր, որ ԱԺ արտահերթի շուրջ բանակցությունները տապալված էին, ինչին հետևեց հզոր հանրահավաքը Բաղրամյան պողոտայում, ապա՝ Փաշինյան-Ծառուկյան հուշագրի ստորագրումը, վարչապետ Փաշինյանը լրագրողներին հետ զրույցում ընդգծեց, որ Դաշնակցության հետ երկխոսությունը շարունակելու պայմանավորվածությունները ձեռք են բերվել Փարիզում, որտեղ էր Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու առիթով։ Այն ժամանակ պարզապես հաղորդվեց, որ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպել է Դաշնակցության սփյուռքյան ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի իրավիճակի հետ կապված հարցեր:

Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, Հրանտ Մարգարյանի ու Արմեն Ռուստամյանի բացակայությունը մեկնաբանվում է որպես ՀՅԴ-ական այդ հայտնի լիդերներից ձերբազատվելու փորձ, որի շուրջ արդեն իսկ կան վերլուծություններ, Արսեն Համբարձումյանը պատասխանեց՝ այդ վերլուծական հոդվածները ոչ մի հիմք չունեն։
Հանդիպման օրակարգի, քննարկված հարցերի վերաբերյալ Արսեն Համբարձումյանը զրույցի պահի դրությամբ այլ մեկնաբանություններ չուներ։
Սրանից հետո իսպառ բացառվո՞ւմ է այլ թեկնածուի օգտին քվեարկելը։ Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման սցենար օրակարգում երբևէ չեն ունեցել։

Նա նաև ենթատեքստից կտրված ու ոչ ճիշտ հղումով է համարում հարցադրումը, թե արդյո՞ք պահպանվում է այն հայտարարությունը, որ հնարավոր է՝ համագործակցեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դիտարկմանն էլ, բայց չէ՞ որ ասվել էր, որ ոչինչ չի կարելի բացառել, նա ավելացրեց՝ բնականաբար, ոչինչ չի կարելի բացառել, եթե որոշակի տրամաբանությունների շրջանակներում է։

Արսեն Համբարձումյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ, երբ սա ասվել էր, նաև ասվել էր, որ ՀՅԴ-ում նման օրակարգ չկա, նման քննարկում չկա։
Նշենք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ խոսում են գոնե այն սկզբունքների մասին, որոնցով կազմվելու են առաջիկա նախընտրական ցուցակները։ Թարմացվելու՞ են արդյոք Դաշնակցության ցուցակները։
Այս հարցին Համբարձումյանը պատասխանեց, որ ՀՅԴ ցուցակները միշտ էլ թարմացվում են․«Չգիտեմ Դաշնակցության որևէ ցանկ, որը կրկնում է նախորդին»։

ՀՅԴ ԳՄ ներկայուցուցիչը հավելեց, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղի են ունեցել նախկին ցուցակների համեմատ ամենաարմատական փոփոխությունները։ Սա նրա պատասխանն էր հարցին, թե արդյո՞ք այս խորհրդարանական ընտրություններին հնարավոր կլինեն ՀՅԴ համապետական ցանկում խիստ արմատական փոփոխություններ։

Անի Սահակյան