Թրամփը հաստատել է Իրանին հարվածելու ԱՄՆ-ի ծրագիրը, բայց դեռ վերջնական հրաման չի տվել.WSJ

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ուշ երեկոյան իր ավագ օգնականներին ասել է, որ հավանություն է տվել Իրանի վրա հարձակման ծրագրին, սակայն հետաձգել է՝ տեսնելու արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Այս մասին The Wall Street Journal-ին ասել են քննարկումներին ծանոթ անձինք:

Նշվում է, որ Ֆորդոյում գտնվող խիստ պաշտպանված ուրանի հարստացման կենտրոնը ԱՄՆ-ի հնարավոր թիրախն է. այն տեղակայված է լեռան տակ,և ռազմական փորձագետների գնահատմամբ այն կարող են խոցել միայն ամենահզոր ռումբերը։

Հարցին, թե արդյոք որոշել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, Թրամփը պատասխանել է. «Ես կարող եմ դա անել, կարող եմ՝ ոչ»։ Եվ նա կրկնել է Իրանի անվերապահ կապիտուլյացիայի վերաբերյալ իր պնդումը. «Հաջորդ շաբաթը շատ կարևոր է լինելու, գուցե մեկ շաբաթից էլ պակաս»։

Իրանի գերագույն հոգևոր  առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը չի հանձնվի և զգուշացրել էր, որ «ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն կհանգեցնի անդառնալի հետևանքների»։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ն զինուժն է կենտրոնացնում Մերձավոր Արևելքում: Թեև Պենտագոնը հայտարարել է, որ ռազմական հզորության ավելացումը զուտ պաշտպանական նպատակով է, այն ավելի լավ դիրք կտա ԱՄՆ-ին, եթե Թրամփը որոշի հարվածել Իրանին: Դա կարող է նաև լինել Իրանին ճնշելու մարտավարություն՝ կապիտուլյացիայի ենթարկելու կամ զիջումների մղելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի