Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային անվանել է «հիմարներ»

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս հետաքրքրված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով՝ օգնելու իրանական հակամարտության կարգավորմանը։

«Ես երեկ խոսել եմ նրա հետ։ Գիտեք, նա իրականում առաջարկել է օգնել միջնորդության հարցում։ Ես ասացի՝ լավություն արեք, եկեք սկզբում զբաղվենք Ռուսաստանով»,- ասել է նա։

Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային անվանել է «հիմարներ» և կրկնել, որ Ուկրաինայում հակամարտությունը երբեք տեղի չէր ունենա, «եթե ինքը նախագահ լիներ»։

Կրեմլն առայժմ չի ​​հայտնել Պուտինի և Թրամփի միջև նոր հեռախոսազրույցի մասին։

Հունիսի 14-ին Մոսկվան և Վաշինգտոնը հայտնել էին, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը։ «Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, ավելի ճշգրիտ՝ 50 րոպե, բովանդակային էր, անկեղծ և ամենակարևորը՝ շատ օգտակար» ,- ասել էր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Շաբաթ օրը Թրամփը Truth Social-ում գրել է. «Պուտինը զանգահարել է ինձ այսօր առավոտյան՝ շատ գեղեցիկ շնորհավորելու ծննդյանս առթիվ, բայց ավելի կարևորը՝ խոսելու Իրանի մասին, որին նա շատ լավ գիտի»։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ Ուկրաինայի քննարկման համար շատ ավելի քիչ ժամանակ էր ծախսվել։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի