«Հաշվի առնելով, որ Բոլթոնը ծայրահեղ սուր վերաբերմունք ունի Ռուսաստանի, Իրանի հանդեպ, մենք բավական նեղ կացության մեջ ենք հայտնվելու»․ Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 15:59
235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում
19.10.2026 | 15:50
Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր գործով մեղադրյալին սպառնացել են՝ պահանջելով փոխել ցուցմունքները․ ՔԿ
19.10.2026 | 15:39
Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
19.10.2026 | 15:35
Գիտության ֆինանսավորումը քննադատող Մովսիսյանի հրաժարականից հետո ԲԿԳԿ նախագահի նոր տեղակալ է նշանակվել
19.10.2026 | 15:30
Արմավիրում կայացել է Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարը
19.10.2026 | 15:22
Նորոգվել է Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհը
19.10.2026 | 15:10
Համբարձում Մաթևոսյանը COP17-ի նախագահ է ընտրվել // Պապոյանը՝ Ամուլսարի շահագործման վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 14:59
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
19.10.2026 | 14:49
Դեպի ԱՄՆ արտահանվող լամինատե դռների մեջ ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 38 հազար տուփ թաքցված ծխախոտ
19.10.2026 | 14:41
ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
19.10.2026 | 14:32
Ֆրանիսայում ցուցարարները փակել են Լուվրի մուտքը․ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 14:25
WTA. Հայաստանի ներկայացուցիչը պահպանում է տեղը թոփ-100-ում
19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցով Հայաստան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցին, կանխատեսեց, որ բավական սուր քննարկումներ են սպասվում։

Ըստ նրա՝ Բոլթոնին Հայաստանում հետաքրրքելու են հայ-իրանական հարաբերությունները և Հայաստանի հնարավոր ռազմական ներկայությունը Սիրիայում։ «Հաշվի առնելով, որ Բոլթոնը ծայրահեղ սուր վերաբերմունք ունի Ռուսաստանի, Իրանի նկատմամբ, պետք է դիտարկել, որ քննարկումները այդ ոճի մեջ պետք է գնան, և մենք բավականին նեղ կացության մեջ ենք հայտնվելու այն առումով, որ պիտի կարողանանք ճիշտ դիվանագիտություն օգտագործել՝ կարողանալ բացատրել, թե ինչու են Իրանի հետ հարաբերությունները մեզ պետք, և որ դրանք որևէ ձևով չեն վնասում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, նաև՝ թե ինչո՞ւ է մեր ներկայությունը Սիրիայում պետք կամ որից ինչու չենք կարող խուսափել»,- մանրամասնեց դիվանագետը։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ն այսօր իրականացնում է պատժամիջոցների քաղաքականություն Ռուսաստանի և Իրանի դեմ։ «Ցանկալի չի, որ մենք էլ հայտնվենք հանկարծ այդ ցանկում»,- ասաց Պապյանը՝ շարունակելով․ «Երրորդ երկիրը, որ մտնում է Սիրիայի հակամարտության մեջ, մենք ենք, և տրամաբանական է, որ եթե Ռուսաստանն ու Իրանը այդ արարքի համար պատժվում են, մենք էլ կարող ենք պատժվել»։ Ուստի, ըստ Պապյանի, Սիրայում Հայաստանը պետք է ներկայացնի ոչ թե ՊՆ-ն, այլ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Եթե ասում ենք՝ մեր ներկայությունը Սիրիայում հումանիտար է, ուրեմն մարդասիրական առաքելությունը պետք է իրականացնի ոչ թե ՊՆ-ն, այլ արտակարգ իրավիճակների նախարարութունը։ ՊՆ-ն մարդասիրական առաքելություն չի իրականացնում»,- նշեց Պապյանը։

Նա նաև չի բացառում, որ կքննարկվի ԼՂ հարցը․ «Հիմա բոլորը խոսում են Արցախում խաղաղության մասին, բայց խոսացողների մեծ մասի շահերը հակառակն են»։

Պապյանը չի բացառում, որ ԱՄՆ դաշնակիցներ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փորձեն ապակայունացնել Հարավային Կովկասը, որովհետև դա էապես կթուլացնի Իրանին։

Մանրամասները դիտեք Արա Պապյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան