Մակրոնի կարծիքով Իրանում ռեժիմի բռնի փոփոխությունը կհանգեցնի քաոսի

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին դեմ է արտահայտվել Իրանի ռեժիմի բռնի տապալմանը՝ զգուշացնելով Մերձավոր Արևելքում հնարավոր անկայունացնող հետևանքների մասին, գրում է Politico-ն։

«Այսօր ամենամեծ սխալը կլինի փորձել Իրանում ռեժիմի փոփոխություն կատարել ռազմական միջոցներով, քանի որ դա կհանգեցնի քաոսի», – լրագրողներին ասել Մակրոնը Կանադայում կայացած G7 գագաթնաժողովի վերջին օրը՝ զգուշացնելով, որ «ոչ ոք չի կարող ասել, թե ինչ  է լինելու հաջորդիվ»։

«Մենք երբեք չենք աջակցում տարածաշրջանային անկայունացման գործողություններին»,- հավելել է նա։

Մակրոնի խոսքերը հնչում են այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն կարող է միանալ Իսրայելի կողմից Իրանում իրականացվող ռազմական արշավին, որը սկսվել է անցյալ շաբաթվա վերջին և որի հետևանքով վնասվել են իրանական միջուկային կայաններ և սպանվել են ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Երեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես քննարկում է այդ տարբերակը։ Երեկ երեկոյան ԱՄՆ վերադառնալիս Թրամփն ասել է, որ ցանկանում է հակամարտության «իրական ավարտ» և որ ինքը «չափազանց տրամադրված չէ բանակցելու»։

Մակրոնը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրաքում և Լիբիայում իրականացված հարկադիր ռեժիմային փոփոխությունները հիշատակել է որպես անցյալի սխալներ, որոնք չպետք է կրկնվեն, քանի որ դրանք հանգեցրել են հետագա մահացու քաղաքական անկայունության։

«Մի՞թե մենք միասին չտեսանք դրա հետևանքները տարածաշրջանում և այլուր։ Արդյո՞ք որևէ մեկը կարծում է, որ 2003 թվականին Իրաքում կատարվածը լավ գաղափար էր։ Արդյո՞ք որևէ մեկը կարծում է, որ նախորդ տասնամյակում Լիբիայում կատարվածը լավ գաղափար էր։ Ո՛չ», – հայտարարել է  Մակրոնը՝ նշելով, որ տարածաշրջանի երկրներին «քաոս» պետք չէ։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Մակրոնին՝ այն ենթադրության համար, որ ԱՄՆ առաջնորդը վաղաժամ լքում է G7-ը՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը վերջնականացնելու համար: Թրամփը նշել էր, որ Ֆրանսիայի նախագահը «միշտ սխալվում է» և որ ինքը հրադադարի շուրջ բանակցություններ չի վարում:

Մակրոնն էլ  նշել է, որ չի վիրավորվել Թրամփի ասածից՝ նրա մեկնաբանությունը անվանելով «միջադեպ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի