Հաշմանդամություն ունեցող լիբանանցի զբոսաշրջիկների խումբը Հայաստանում է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամիսներ առաջ աջակցության խնդրանքով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեին դիմած լիբանանյան ընկերության մտադրությունը` հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբ Հայաստան բերելու, իրականություն դարձավ:

ՀՀ տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարությունից հայտնում են, որ 38 հոգուց բաղկացած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբն այսօր արդեն Հայաստանում է և 7 օրյա շրջագայության ընթացքում կճանապարհորդի և կբացահայտի Հայաստանն իր ողջ ներկապնակով` վայելելով հայկական ջերմ ընդունելությունն ու հյուրասիրությունը:

Զբոսաշրջիկների այցը Հայաստան հնարավոր դարձավ կազմակերպել Զբոսաշրջության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, «Քրոս» առողջության կենտրոնի և Double Tree by Hilton Yerevan հյուրանոցի ակտիվ համագործակցության արդյունքում:

Զբոսաշրջության պետական կոմիտեն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանին զբոսաշրջիկների համար հարմարավետ տրանսպորտի տրամադրման, «Քրոս» առողջության կենտրոնին` անվասալյակների տրամադրման, իսկ Double Tree by Hilton Yerevan հյուրանոցին` հյուրերի կեցության հարմարավետությունն ապահովելու համար:

Երևանի տեսարժան վայրեր այցելած, հայկական ջերմ ընդունելությունից և հյուրասիրությունից հիացած լիբանանցի զբոսաշրջիկները Հայաստանից ստացած առաջին տպավորություններով կիսվել են Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ:

«Տպավորված ենք հայկական հոգատարությունից, հենց այդ հոգատարությունից էլ սկսվեց մեր ճանապարհորդությունը դեպի Հայաստան, այստեղ անվտանգ է, և դա մեզ շատ է դուր գալիս: Հայաստանում առաջին անգամ ենք, շատ հուզված ենք և դժվարանում ենք արտահայտել մեր ողջ զգացմունքները. լսել էինք հայկական կոնյակի և գինու մասին, լսել էինք վարդագույն տուֆի մասին և սեփական աչքով բացահայատեցինք նրա ողջ գեղեցկությունը, Մայր Հայաստանի արձանը տեսնելիս հուզվեցինք. այնքան ուժ կար արձանի մեջ. կնոջ կերպար, որը պաշտպանում է ողջ հայությանը»:

Զբոսաշրջիկները կլինեն նաև Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Խոր Վիրապում: