Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային սպառնալիքները ոչնչացնելու իր նպատակներին հասնելու «ճանապարհին է»

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իսրայելը «վերահսկում է Թեհրանի երկինքը»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ կրկնելով Իսրայելի բանակի խոսնակի՝ օրվա սկզբում արված հայտարարությունները, գրում է The Times of Israel-ը։

«Սա փոխում է ամբողջ արշավը»,- ասել է նա Իսրայելի կենտրոնում գտնվող Թել Նոֆ ավիաբազա այցելության ժամանակ, որին միացել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը և պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը։

Նեթանյահուն ասում է, որ Իսրայելը Իրանի միջուկային և բալիստիկ հրթիռային սպառնալիքները ոչնչացնելու՝ իր նպատակներին հասնելու «ճանապարհին է»։

«Երբ մենք վերահսկում ենք Թեհրանի երկինքը, մենք հարվածում ենք այս թիրախներին, ռեժիմի թիրախներին՝ ի տարբերություն Իրանի հանցավոր ռեժիմի, որը թիրախավորում է մեր քաղաքացիներին և գալիս է սպանելու երեխաներին ու կանանց»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նշել է, թե Իսրայելը Թեհրանի բնակիչներին ասում է՝ «դուրս եկեք», մինչ իսրայելական օդուժը հարվածում է մայրաքաղաքում գտնվող թիրախներին։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի