Դպրոցի տնօրենները հրաժարվել են Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած հայցերից. ով է նրանց ուղղորդել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համար ձայներ հավաքագրած 30 դպրոցի տնօրենի հայցն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի գործով առաջին դատական նիստը: Սակայն նիստի մեկնարկին նախագահող դատավոր Անի Մխիթարյանը կողմերին տեղեկացրել է, որ Երանուհի Հարությունյանի (Երևանի թիվ 64 դպրոցի տնօրեն) հայցն ընդդեմ Իոաննիսյանի և ՀԿ-ի, հետ է վերցվել, հայցվոր կողմը հրաժարվել է հայցից:

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ, ըստ երևույթին, 30 տնօրենն էլ նույն կերպ են վարվել: Իոաննիսյանի փոխանցմամբ՝ տնօրենները հրաժարվել են հայցերից առանց որևէ հիմնավորման:

«Իմ կարծիքով պատճառն այն է, որ այս գործերի փաստը բավական խնդրահարույց կլիներ տնօրենների համար, որովհետև իրենք պարտվելու էին, իսկ պարտվելը որևէ մեկին հաճելի չէ, ավելին՝ հասարակությունն անընդհատ հիշելու էր այդ հրապարակումը, տնօրենների կողմից ցուցակներ հավաքագրելու փաստը, ինչը ևս ցանկալի չէր թե՛ իշխանությունների, թե՛ տնօրենների համար»,- մեզ հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Երբ տնօրենների կողմից հայցեր ներկայացվեցին, նշվում էր, որ նրանց իշխանություններն են ուղղորդել, այս դեպքո՞ւմ էլ տնօրեններն ուղղորդված են գործել: Factor.am-ի այս հարցին՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Արմեն Աշոտյանը գրեթե չէր թաքցնում, որ դա իրենք են և ամեն ինչ այդ մասին էր խոսում: Այս դեպքում էլ իրենք հասկացել են, որ իրենց ձեռնտու չէ այս գործը և իրենց հասկացրել է առաջին հերթին հասարակական ռեակցիան»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահն այս փաստը կարևորում է հատկապես այն տեսանկյունից, որ Հայաստանում մթնոլորտ կստեղծվի և հետաքննություն իրականացնել ցանկացողները, որոնք վախենում էին, կհասկանան՝ վախենալու առիթ չկա:

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից համակարգվող SUT.am կայքը հրապարակեց 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնցից պարզ էր դառնում, թե ինչպես են տնօրենները ԱԺ ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի համար ցուցակագրում ընտրողներին: Տնօրենները պահանջում էին, որ կազմակերպության անունից ներողություն խնդրեն և յուրաքանչյուրին 2-ական միլիոն դրամ փոխհատուցեն` իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Շողիկ Գալստյան