Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Քաղաքականություն
15.06.2025 | 20:58
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։
Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը: