Axios․ Իսրայելը ԱՄՆ-ին կոչ է անում ներգրավվել Իրանի դեմ պատերազմում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վերջին 48 ժամում Իսրայելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում միանալ Իրանի դեմ ռազմական գործողություններին՝ նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու նպատակով։ Այս մասին հունիսի 14-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իսրայելական երկու բարձրաստիճան աղբյուրների։

Իսրայելը չունի ո՛չ հակաբունկերային ռումբեր, ո՛չ էլ մեծ ռմբակոծիչներ, որոնք անհրաժեշտ են Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման իրանական գործարանը ոչնչացնելու համար։ ԱՄՆ-ն ունի և՛ մեկը, և՛ մյուսը, նշում է աղբյուրը։

Հրատարակությունը շեշտում է, որ եթե ԱՄՆ-ը ռմբակոծի նույնիսկ մեկ օբյեկտ, դա կհանգեցնի պատերազմին ԱՄՆ-ի ուղղակի ներգրավմանը։ Մյուս կողմից, եթե Ֆորդոյի գործարանը շարունակի աշխատել, Իսրայելի՝ Իրանի միջուկային ծրագիրը լիովին վերացնելու նպատակը կձախողվի։

Հիշեցնենք՝ հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է հուժկու հարվածներ հասցնել Իրանի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Թեհրանում և միջուկային կենտրոններում։ Հաջորդ օրը հարվածները շարունակվել են։ Արդյունքում սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, մի շարք բարձրաստիճան գեներալներ և միջուկային գիտնականներ։ Ըստ իրանական աղբյուրների՝ իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Թեհրանը Իսրայելի հարվածները որակել է որպես «պատերազմի հայտարարություն» և հարյուրավոր դրոններ ու բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Դրանց մի մասն ընկել է թիրախներին Թել Ավիվում և շրջակայքում։ Մասնավորապես, հունիսի 15-ի գիշերը Իրանի հարվածից Թել Ավիվի հարավային արվարձան Բաթ Յամ քաղաքում, որտեղ շատ են նախկին ԽՍՀՄ-ից ներգաղթածները, զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Իրանի իշխանությունները հայտնել են, որ կդադարեցնեն հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։

ԱՄՆ նախագահը հունիսի 13-ին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախապես տեղյակ է եղել Իսրայելի՝ Իրանի վրա հարվածներ հասցնելու ծրագրերից, սակայն Միացյալ Նահանգները չեն ներգրավվել այդ գործողության մեջ։ Նա խոստացել է, որ ԱՄՆ-ն կպաշտպանի թե՛ իրեն, թե՛ Իսրայելին պատասխան հարվածի դեպքում, սակայն նաև հույս է հայտնել, որ հնարավոր կլինի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ Թեհրանի հետ։

«Իրանն ավելի լավ է հիմա գործարք կնքի, մինչև նրանից ոչինչ չմնա», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Ապրիլի 12-ից սկսած Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի է ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև հինգ բանակցային փուլ՝ նվիրված Իրանի միջուկային ծրագրին։ Մամուլը հաղորդում էր, որ Իրանը պատրաստ է եղել հրաժարվել բարձր հարստացված ուրանի արտադրությունից՝ փոխարենը պահանջելով հանել պատժամիջոցները։ Սակայն իր միջուկային ծրագիրը լիովին դադարեցնելու՝ Վաշինգտոնի պահանջը Թեհրանը չի ընդունել։

Ապրիլի 16-ին New York Times-ը գրել էր, որ Իսրայելը ծրագրել էր հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա դեռ մայիս ամսին, սակայն այն ժամանակ նախագահ Թրամփը հրաժարվել էր աջակցել այդ ծրագրին՝ նախընտրելով բանակցությունների ուղին։