Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի և «Վաստակի համար» շքանշաններից

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին զրկվել է երկրի բարձրագույն պարգևից՝ Պատվո լեգեոնի շքանշանից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կիրակի, հունիսի 15-ին՝ Ֆրանսիայի կառավարության Journal Officiel պաշտոնական կայքում։

Նշենք՝ նախագահը շքանշանից զրկվում է առաջին անգամ 1945 թվականից ի վեր։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Սարկոզիի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռևս հունիսի 5-ին։ Նրա անդամակցությունը Պատվո լեգեոնին դադարեցվել է հետադարձ ուժով՝ 2023 թվականի մայիսի 17-ից։

Սարկոզին դարձել էր Պատվո լեգեոնի ասպետ 2004 թվականին։ 2007-ին, ընտրվելով նախագահ, նա ինքնաբերաբար դարձել էր Բարձր խաչի ասպետ, ինչը անդամակցության ամենաբարձր կարգավիճակն է։ 2007-2012 թվականներին պետության ղեկավարի կարգավիճակով Սարկոզին նաև հանդիսացել է շքանշանի մեծ մագիստրոսը։

Նույն որոշումը ընդունվել է նաև «Վաստակի համար» շքանշանի մասով, որը Սարկոզին նույնպես ստացել էր ավտոմատ կերպով՝ նախագահ ընտրվելուց հետո 2007-ին։ Այս շքանշանից էլ է նա զրկվել հետադարձ ուժով՝ սկսած 2023 թվականի մայիսի 17-ից։

Սարկոզին դարձել է Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ նախագահը, ում զրկել են Պատվո լեգեոնից։ Առաջինը եղել է մարշալ Ֆիլիպ Պետենը՝ 1945 թվականին, որը համագործակցել էր Հիտլերի հետ։

Սարկոզիի շքանշաններից զրկումը կապված է դատարանի վճռի հետ, ըստ որի նա դատապարտվել է 1 տարվա ազատազրկման՝ կոռուպցիոն գործով։ Ինչպես բացատրում է AFP գործակալությունը, Ֆրանսիայում մեկ տարվա և ավելի ազատազրկման դատավճիռը ավտոմատ կերպով հանգեցնում է պետական պարգևներից զրկման։

2025 թվականի ապրիլին նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էր եկել Սարկոզիի շքանշաններից զրկման դեմ։

«Շատ կարևոր է, որ նախկին նախագահներն արժանանան հարգանքի»,-հայտարարել էր նա։ AFP-ի տվյալներով՝ Մակրոնը հաճախ է շփվում Սարկոզիի հետ։