Զոհեր և հարյուրավոր վիրավորներ․ Իսրայելը՝ իրանական հարվածներից հետո

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Բաթ Յամ քաղաքում, որը գտնվում է Թել Ավիվի արվարձանում, բնակելի շենք է փլուզվել, փոխանցում է Meduza-ն։

Հրթիռային հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել հունիսի 15-ի գիշերը, զոհվել է առնվազն 10 մարդ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 200-ը։

Բաթ Յամ քաղաքում բալիստիկ հրթիռը հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ պնդումների, երևում է հարվածի պահը։

Իսրայելական իշխանությունների տվյալներով, Բաթ Յամի շենքին հասցված հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ ութամյա մի աղջիկ։ Մոտ 180 մարդ վիրավորվել է։ 7 մարդ համարվում է անհետ կորած։

Իսրայելի հյուսիսում գտնվող Թամրա քաղաքում, իշխանությունների հաղորդմամբ, զոհվել է ևս 4 մարդ։ Կենտրոնական Իսրայելի Ռեխովոտ քաղաքում Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 40 մարդ։

Հիշեցնենք՝ Իսրայելն ու Իրանը միմյանց տարածքների վրա հարվածներ են սկսվել հասցնել հունիսի 13-ից։ Իսրայելի զինուժը հարձակվել է Իրանի տարածքի վրա՝ փորձելով ոչնչացնել այդ երկրի միջուկային ծրագիրը։ Արդյունքում զոհվել են զինվորականներ, գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն ի պատասխան սկսել է հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։