Իրանի ԶՈՒ-ն մարտական պատրաստության է բերված. այաթոլլահ Խամենեիի ուղերձը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուղերձ է հղել ժողովրդին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելը չպետք է մտածի, որ կարող է խուսափել Իրանին հարվածների պատասխանից։ Թել Ավիվը պատերազմ է սանձազերծել, Թեհրանն ուժով կպատասխանի։ Բոլորը կարծում են, որ Իսրայելի դեմ պետք է ուժ կիրառել, և ուժը կկիրառվի։ Թող չկարծեն, թե իրենք հարվածել են, և դրանով գործը կավարտվի։ Նրա՛նք սկսեցին դա: Նրա՛նք սանձազերծեցին պատերազմը։ Մենք թույլ չենք տա, որ նրանք ողջ մնան այն չարագործությունից հետո, որ արել են Իրանի դեմ»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը:

Նա ընդգծել է, որ Իսրայելը «մեծ սխալ է թույլ տվել»՝ հարձակվելով Իրանի վրա: Խամենեիի խոսքով՝ Իրանի զինված ուժերը բերված են մարտական պատրաստության բարձր աստիճանի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանը հրթիռների երկրորդ ալիքն է արձակել Իսրայելի ուղղությամբ. մի քանի հրթիռ հարվածել է ազգային անվտանգության նախարարության շենքին։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ: Հաղորդվում է, որ զոհվել է Իրանի ԶՈՒ-ի երեք բարձրաստիճան հրամանատար, ինչպես նաև 6 միջուկային գիտնական: Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 78 մարդ։